Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 11-ի լուսադեմին, ողբերգական վթար է տեղի ունեցել. Nissan Patrul մակնիշի ավտոմեքենան ընկել է «Դիատամիտ» հանքի հարեւանությամբ գտնվող ձորը 100 մետր խորությամբ, մեկ մարդ մահացել է:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նարեկ գյուղի համայնքապետ Գարուշ Հակոբյանը, որի գյուղի մոտ է գտնվում հանքը:
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետեւանքով մահացած՝ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանը Նուբարաշենի նախկին թաղապետն է, ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահը: Վիրավորները երկուսն են, նրանիցից մեկը՝ 36-ամյա Կարեն Ներսիսյանը, որը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի որդին է։




























