Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին, հոկտեմբերի 10-ին, ժամը 13.20-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2115» եւ «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2115»-ի վարորդը «ճակատի, քթի քերծված վերք, աջ վերին կոպի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: