Արցախում այսօր՝ հոկտեմբերի 11-ին զոհված պայմանագրային զինծառայողը՝ 27-ամյա Սանասար Գրիգորյանը ԼՂՀ  Մարտունու շրջանի Հերհեր գյուղից է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու վարչակազմի ղեկավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989 թվականին ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: