ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ վարչական շենքերում տղամարդկանց զուգարաններում պետք է լինեն խանձարուրի սեղաններ: Այս մասին հայտնում է BBC-ն:
BABIES (հապավումը կարելի է վերծանել «ցանկացած իրավիճակում մատչելի զուգարաններ») անունով հայտնի օրենքն ապրիլին առաջարկել էր Ռոդ Այլենդից ընտրված կոնգրեսական Դեւիդ Սիսիլինը:
Օրենքի տեքստում նշված է, որ վարչական շենքերում տեղադրված կանացի եւ տղամարդկանց ցանկացած զուգարան պետք է «ֆիզիկապես անվտանգ, մաքուր եւ հարմարավետ» վայր լինի, որպեսզի հնարավոր լինի փոխել երեխայի տակդիրը:




























