Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են գլխավորապես գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնումեն, որ վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքները՝մանրամասնելով առանձին ճյուղերի վերաբերյալ կառավարության մոտեցումները եւ շեշտադրելով, որմասնագիտական ուսումնասիրություններն ու քննարկումները դեռեւս ընթացքում են: Նա իր խոսքում,մասնավորապես, ասել է.
«Կարծում եմ, որ ես բավարար քաղաքական ու գործարար փորձառություն ունեմ նախաձեռնելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը, ինչը սահմանելու եւ ձեւավորելու է Արցախի գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները: Դրա շնորհիվ ի վիճակի ենք լինելու երաշխավորել բնագավառի ինտենսիվ զարգացումը՝ հենված մասնագիտական խորը գիտելիքների եւ արդի տեխնոլոգիաների ակտիվ կիրառման վրա: Հայեցակարգի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են եւ՛ մասնագիտական, եւ՛ հանրային քննարկումներ սկզբնական փուլում, իսկ հետո՝ հանրային լայն աջակցություն դրա իրագործման ճանապարհին»:
Խմբակցության անդամները ներկայացրել են առանձին ճյուղերի զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները եւ հայեցակարգի մշակման հարցում կառավարության եւ համապատասխան մասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում պատգամավորները որոշ այլ հարցեր եւ առաջարկություններ են ուղղել գործադիր մարմնի ղեկավարին եւ ստացել համապատասխան պարզաբանումներ:




























