Pokemon Go խաղը դրա մասնակիցներին ստիպում է ավելի ակտիվ կենսակերպ վարել։ Միջինում մեկ օրում նրանք 1473 քայլ են կատարում, այսինքն՝ 26 տոկոսով ավելի շատ, քան միջին վիճակագրական քաղաքացիները, որոնք չեն տարվում վիրտուալ հրեշներ որսալով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նման եզրակացության է եկել Սթենֆորդի համալսարանի փորձագետ Թիմ Ալթհոֆը, որը Microsoft Research–ի հետազոտողներ Բրայան Ուայթի եւ Էրիկ Հորվիցի հետ համատեղ ուսումնասիրել է խաղի 1420 մասնակիցների ակտիվությունը։ Հետազոտողներն եկել են այն եզրակացության, որ խաղը բարձրացնում է դրա մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՝ անկախ նրանց տարիքից։
«Հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ մասնակիցները միջինում 33 տարեկան են, նրանց 36.5 տոկոսը ավելորդ քաշ ունի, իսկ 28.2 տոկոսը՝ ճարպակալում»,– ասել է Ալթհոֆը։




























