Հիվանդանոցից հոկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ին, ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա Մայիս Ստեփանյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ վերջինիս վարած «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան նույն օրը, ժամը 21.45-ին, Նորագավիթի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել թիվ 34 տան դարպասին:

Մ. Ստեփանյանը հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: