Հոկտեմբերի 11-ին, ժամը 23-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա Միխայելի Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2006 թ. ապրիլի 6-ից Վրաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասի /ոստիկանության կամ օրենքի այլ ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալ/ մեղադրանքով:




























