Երեւանում, հոկտեմբերի 10-ին, ժամը 20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այվազովսկու փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.00-ին, քննչական վարչություն է ներկայացել 40-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, Նոր-Արեշի 35-րդ փողոցում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Օգանովի փողոցի թիվ 24/2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: