ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում 11 ամսական երեխան մահացել է, երբ նրան թողել են ավտոմեքենայի մեջ:

Այն պահին, երբ երեխային գտել են, մեքենայի մեջ օդի ջերմաստիճանը հասնում էր 35 աստիճանի: Երեխային պետք է խնամեր տատիկը, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչու է նա մանկիկին մեքենայի սրահում թողել, եւ ով է հատկապես երեխային գտել:

2015 թվականից ի վեր ԱՄՆ-ում մահացել է 25 երեխա, որոնց թողել են շիկացած ավտոմեքենաների մեջ: