Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե որոշել է հոկտեմբերի 19-ին Փարիզ չմեկնել, քանի որ ֆրանսիական կողմը հասկացրել է, որ «այցի համար հարմար ժամանակ չէ»: Ըստ որում՝ Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրականում մենք այցն անգամ չենք չեղարկել, պարզապես ֆրանսիական կողմը մեզ հասկացրել է, որ այժմ կարծես մեր մշակութային կենտրոնի պաշտոնական բացման եւ այդ բոլոր հումանիտար թեմաներով զրուցելու ժամանակը չէ, անհրաժեշտ է այդ միջոցառումները հետաձգել»,- իրադարձությունների ընթացքը շարադրել է ՌԴ նախագահը:
«Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չի պատահի եւ՛ Ֆրանսիայի, որպես պետության, հետ մեր հարաբերություններում, եւ՛ մեր գործընկերների հետ քաղաքական մակարդակում»,- հույս է հայտնել Պուտինը:
Նա հավելել է, որ նախագահ Օլանդի հետ «անձնական լավ հարաբերություններ» ունի:




























