ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը 38-ի է հասել ։

NBC հեռուստաալիքը հայտնում է, որ նոր զոհեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ այս օրերին ամենաշատ զոհերն են եղել։

Հոկտեմբերի 7-ից առայսօր այնտեղ 19 մարդ է զոհվել։

Նրանցից մեկի զոհվել էր հրազենային վիրավորումից, որը ստացել էր նահանգի ոստիկանության աշխատակցի հետ կոնֆլիկտի հետեւանքով, հայտնում է հեռուստաալիքը վկայակոչելով Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Փեթ Մաքրոնիին։ Ըստ անվտանգության տեղական ծառայության հայտարարության՝ ԱՄՆ բնակիչը զինված էր ու մեքենան վարում էր ջրածածկ ճանապարհով։

«Մեթյու»-ն 2007 թ․սկսած Ատլանտիկայում գրանցված ամենահզոր փոթորիկն է։