Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ «նորմանդական քառյակի» գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը։
«ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, հայտնել է, որ զրույցի մասնակիցները համաձայնել են, որ բեռլինյան հանդիպումը պետք է կառուցողական ու օգտակար լինի Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի կարգավորման համատեքստում։
Օլանդի աշխատակազմը նաեւ նշել է, որ գալիք բանակցությունների հիմնական ուղղություններն արդեն նախանշված էին՝ դրանք են Ուկրաինայի արեւելքում կայուն հրդադարի ապահովումը, զորքերի դուրս բերման ու ԵԱՀԿ դիտորդների համար անարգել մուտքի ապահովման արագացումը, նաեւ տեղական ընտրությունների անցկացումը՝ ուկրաինական օրենքների ու ԵԱՀԿ նորմեր համապատասխան։
Ավելի վաղ հայտնել էին, որ «քառյակի» առաջնորդների հանդիպումը կարող է կազմակերպվել հոկտեմբերի 19-ին Գերմանիայի մայրաքաղաքում։ Ակնկալվում է, որ հինգշաբթի Օլանդը այդ հարցը կքննարկի նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։




























