«Աստղային պատերազմներ․Ուժի զարթոնք» ֆիլմի նկարահանումներին մասնակցող ընկերությունը 1․6 մլն ֆունտ սթերլինգ տուգանք կվճարի նկարահանման հարթակում անվտանգության կանոնների խախտման համար, ինչի հետեւանքով հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը կոտրել էր ոտքը ու ուրիշ վնասվածքներ ստացել։

Sky News-ը հայտնում է, որ նկարահանումների ժամանակ Խան Սոլոյի դերակատարը ուժեղ հարված է ստացել ծանր մետաղական դռով։ Դեպքը տեղի է ունեցել 2014-ի հունիսի 12-ին Լոնդոնից հյուսիս- արեւմուտք՝ Pinewood Studios ստուդիայի նկարահանման հարթակում։ Ֆորդին ուղղթիռով հասցրել էին Օքսֆորդ քաղաքի հիվանդանոց, իսկ հետագայում նրա ձախ ոտքը վիրահատել էին։

«Աստղային պատերազմներ․Ուժի զարթոնք» ֆիլմը անցած տարվա դեկտեմբերին համաշխարհային պրեմիերայի ժամանակ ռեկորդային ցուցանիշների էր հասել ՝ հանգստյան օրերին հավաքելով ավելի քան 500 մլն դոլար։