Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Շրջանային փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 67 երթուղու ավտոբուսում 67-ամյա Սեդա Ս.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 179.000 դրամ:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է քննություն: