Բուհերից մեկի ուսանողուհի Դիաննա Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում դիմում էր ներկայացրել, որ թիվ 5 երթուղային ավտոբուսի մեջ կորցրել է դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ նշված ավտուբուսի սրահում Դիաննա Մ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիրը եւ ուսանողական քարտը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 57-ամյա Աղվան Գ.-ն, որը հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:




























