Գյումրիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին երեկոյան Շչեդրինի փողոցում երկու երիտասարդ վիճաբանել են, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսին: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքը հաջողվել է փրկել:

Այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունից տեղեկացանք, որ դանակահարության մեջ կասկածվողին, որը 25 տարեկան է, երեկ երեկոյան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Կատարվում է քննություն: