2006-2016 թվականներին «Երեւան ջուր» ընկերությունը Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգում 589.4 մլն դրամ է ներդրել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 1.24 մլն դոլար): Այս մասին հոկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարության նիստին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը:

Նշենք, որ խոսքը «Երեւան ջուր»-ի (եւ նրա մայր ընկերության՝ ֆրանսիական Veolie Generale des Eaux-ի) սեփական միջոցներից կատարված ներդրումների մասին է: Իսկ, ընդհանուր առմամբ, ընկերությունը վերանորոգման եւ վերազինման աշխատանքներն ավելի շատ իրականացրել է արտասահմանյան վարկերի եւ դրամաշնորհների միջոցով: Նշված ներդրումների արդյունքում ստեղծված գույքը, կառավարության որոշման համաձայն, կգրանցվի «Երեւան ջուր» ընկերության հաշվին:

«Երեւան ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական Veolia Generale des Eaux-ի դուստր ընկերություն) 2006 թվականից Երեւանի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգի օպերատորն է: Ամբողջ հանրապետության տարածքում ջրամատակարարման միասնական օպերատորը պետք է սկսի աշխատել 2017 թվականից: