Ոստիկանությունը հայտնաբերել է հոկտեմբերի 9-ին, ժամը 21.20-ին, Երեւանի Հր. Քոչարի փողոցի թիվ 2 շենքի դիմաց 29-ամյա քաղաքացուհուն եւ 41-ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած վարորդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթից հետո տուժածները վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ վարորդը՝ ավտոմեքենայով, դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 45-ամյա Լեւոն Պ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս հոկտեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:




























