Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք կոնկրետացված մոտեցումներ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված եւ կառավարությունը կանդրադառնա այդ հարցին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարությունից լրագրողների հետ զրույցում նշել է Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարցին, թե սոցիալապես անապահով քանի՞ ընտանիք կարող է օգտվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումից, նախարարը պատասխանեց, որ այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել, քանի որ այդ աշխատանքները շարունակվում են. «Վարչապետը հանձնարարեց սոցիալապես անապահով շերտերի հետ կապվածծ ունենալ մոտեցում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի անապահովության գնահատման համակարգ, որտեղ հաշվառված են շուրջ 31 հազար ընտանիք»:

Ինչ վերաբերում է նախարարությունում օպտիմալացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին, Արտեմ Ասատրյանն ասաց. «Գործող ընթացակարգերի հնարավորինս պարզեցմանը, որպեսզի մեր քաղաքացիները ավելի մատչելի ծառայություններ ստանան: Վարչապետը նշեց նաեւ առցանց ծառայությունների մասին: Մեր առաջնահերթություն է լինելու քաղաքացիներին ավելի որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցումը»: