Բրիտանացի դերասան Դեւիդ Օյելոուոն, որն առավել հայտնի է «Սելմա» դրամայում Մարտին Լյութեր Քինգի դերով, Radio Times–ի հետ զրույցում քննադատել է «Գահերի խաղը» սերիալի հեղինակներին։ Նրա կարծիքով՝ նրանք ոչ մի արդարացում չունեն սերիալում սեւամորթ դերասաններին միայն երկրորդական եւ երրորդական դերերում նկարահանելու համար, փոխանցում է Lenta–ն։
«Անգամ եթե ինչ–ինչ պատճառներով «Գահերի խաղը» աշխարհ է, որտեղ սեւամորթ կերպարները երկրորդական են, օգնականների դեր են խաղում, դա չի նշանակում, որ նրանք չեն կարող վառ սյուժետային գծեր կերտել։ Պետք է ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա»,– ասել է դերասանը։
Նրա կարծիքով՝ Հոլիվուդում արդեն պակասում են սեւամորթ դերասանների նկատմամաբ խտրական վերաբերմունքի դեպքերը, ինչի վառ օրինակը «Աստղային պատերազմներում» Ջոն Բոյեգուի մասնակցությունն է։



























