Հոկտեմբերի 12-ին, ժամը 14-ին, ոստիկնության Արմավիրի բաժին է ներկայացել 30-ամյա Կարեն Ա.-ն, որը ՌԴ Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: