Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստին հաստատել է պետական ունեցվածքի նվիրաբերման կարգը հանրային օգտակար ծրագրերի համար:

Ինչպես հայտարարել է կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը, հանրային օգտակար ասելով՝ նկատի են առնվում ներդրումները կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական, բժշկական եւ այլ նախագծերում, որոնք կառնչվեն ավելի քան 50 մարդու:

Ոորոշումն ընդունվել է նախկինում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարման համաձայն: