Հայաստանի Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտը քիչ աղմուկ հանող ուժեղացուցիչներ է թողարկում «Օսա» զենիթհրթիռային համալիրի համար։ Հայաստանի Գիտույթունների ակադեմիայի ՌՖԷԻ լաբորատորիայի վարիչ Տիգրան ԶաքարյանըNEWS.am-ի թղթակցին պատմեց, որ սարքերը պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում՝ դրանք պատվիրել են նաեւ Հունաստանից, որի սպառազինություններում նման համալիրներ նույնպես կան։
«Ուժեղացուցիչները պատվիրում են ոչ թե համալիրներ արտադրողները, այլեւ դրանք շահագործող կազմակերպությունները։ Այն տեղադրվում է մուտքի ալեհավաքի մոտ ու ուժեղացնում ազդանշանը, բայց ուժեղացուցիչը պետք է քիչ աղմուկ հանի, որպեսզի ընդունիչ համակարգում խանգարումներ չառաջացնի։ Մեր մոդելը հաղթահարում է անհրաժեշտ խնդիրները ու անցել է անհրաժեշտ փորձարկումները»,- պարզաբանեց Զաքարյանը։




























