Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները բռնել են կենդանաբանական այգու ազատավանդակից փախած գորիլային: «Կենդանուն բռնեցինք, խնդիրը լուծված է»,- BBC-ին ասել են ոստիկանությունում:

Գորիլայի փախուստի մասին առաջինը հայտնել են ականատեսները: BBC ռադիոկայան է զանգահարել մի տղամարդ՝ հայտնելով, որ ընտանիքով կենդանաբանական այգու սրճարանում է, սակայն սրճարանի  դռները փակել են եւ մարդկանց թույլ չեն տալիս փողոց դուրս գալ: Ավելի ուշ պատուհանից զինված ոստիկանների են տեսել:

Միաժամանակ սոցցանցերում հաղորդագրություններ են տարածվել, որոնցում օգտատերերը խնդրել են չսպանել կենդանուն՝ հիշելով Հարամբե անունով 17-ամյա արու գորիլայի հետ կապված միջադեպը: Նրան ստիպված էին եղել սպանել, երբ նրա ազատավանդակ երեխա էր ընկել: