Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերքել է կանանց մեղադրանքները, որոնք պնդում են, որ քաղաքական գործիչն իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել: «Ինչո՞ւ է People ամսագրի հոդվածի հեղինակը 12-ամյա վաղեմության այդ «միջադեպի» մասին հիշատակել: Որովհետեւ այդպիսի բան չի եղել»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա The New York Times-ի պնդումները ստահոդ է անվանել՝ ընդգծելով, որ դրանք «բացարձակ հորինվածք են»: Հանրապետական թեկնածուի փաստաբանները հայտարարել են, որ պատրաստվում են պարբերականին դատի տալ:
The New York Times, The Palm Beach Post պորտալներում եւ People, ամսագրում մի քանի կանայք հայտնել են, որ Թրամփը իրենց կամքին հակառակ համբուրել կամ շոյել է իրենց ինքնաթիռում, որը պատկանում է Նյու Յորքի նրա Trump Tower երկնաքերին եւ Ֆլորիդայի ափին գտնվող իր Mar-a-Lago առանձնատանը: Միջադեպերից մեկը տեղի է ունեցել գրեթե 30 տարի առաջ, իսկ մյուսները 2003 եւ 2005 թվականներին:




























