Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաղորդել է FARC խմբավորման (Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժեր) ապստամբների հետ զինադադարը մինչեւ տարեվերջ երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է եւս մի քիչ ժամանակ տրամադրել՝ ապստամբների հետ խաղաղ համաձայնագիրը փրկելու համար եւ հույս ունի, որ խաղաղության նոր համաձայնագիրը կստորագրվի մինչեւ գործող զինադադարի ժամկետի ավարտը:
Սեպտեմբերին Կոլումբիայի նախագահն ու ապստամբների առաջնորդ Տիմոլեոն Խիմենեսը (հայտնի Տիմոշենկո անունով) համաձայնագիր էին ստորագրել, որը, ինչպես նշվում էր, թույլ կտա վերջ դնել երկրում արյունալի հակամարտությանը, որը տեւում է արդեն 52 տարի:




























