Թաիլանդի գահաժառանգ արքայազն Մահա Վաչիրալոնգկորնը խնդրել է իրեն ժամանակ տալ ժողովրդի հետ թագավորի մահը սգալու եւ գահ բարձրանալու համար պատեհ պահ ընտրելու համար։ Այս մասին ասել է Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

«Գահաժառանգ արքայազնը հաստատել է, որ չի շտապում ֆորմալ արարողակարգի հարցում»,– ասել է վարչապետը արքայազնի հետ հանդիպման ավարտին եւ հավելել, որ թագաժառանգը հասկանում է ժառանգորդի պարտականությունները եւ պատրաստ է նաեւ հետագայում կատարել իր պարտքը՝ որպես գահաժառանգ արքայազն»,– ասել է Թաիլանդի կառավարության ղեկավարը։