Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Եվրասիական միության անդամ պետությունների ղեկավարները 2016 թվականի դեկտեմբերի հանդիպման ժամանակ ստորագրեն ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՀԿ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դա փաստաթուղթ է, որը ԵՏՀ-ում վաղուց են մշակում, եւ պետական մարմինները՝ Միության երկրների գործարար հանրության հետ միասին, ցանկանում են դրանում այնպիսի նորմեր սահմանել, որոնք առավելագույնս հաշվի կառնեն մասնավոր հատվածի շահերը:
«Այն Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության կանոնները սահմանող միակ փաստաթուղթը կլինի: Այն կօգնի բիզնեսի նոր նախագծերին ոչ միայն Միության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:




























