Ուկրաինայի համար Ռուսաստանի կողմից եկող ռազմական սպառնալիքը կմնա երկար պատմական հեռանկարում։ Ողջ մնալու համար ուկրաինացիները պետք է ֆինանսավորեն սեփական բանակը՝ պաշտպանության եւ անվտանգության համար ծախսելով երկրի ՀՆԱ 5 տոկոսը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է ukrinform.ru–ն։
«Ռուսական ագրեսիան, որը դեռ շարունակվում է, ինչպես նաեւ Արեւելքից եկող ռազմական սպառնալիքը, ակնհայտորեն կպահպանվի պատմական հեռանկարում։ Մեր անվտանգության քաղաքականության եւ ռազմական պլանավորման որոշիչ գործոնը Զինված ուժերին երկրի ՀՆԱ 5 տոկոսը տրամադրելն է, եթե մենք ուզում ենք ողջ մնալ որպես ազգ, ժողովուրդ եւ պետություն։ Որքան էլ որ դա դժվար լինի բյուջեի, տնտեսության եւ սոցիալական ոլորտի համար»,– ասել է նա։



























