Երկու բրիտանուհիներ դատապարտվել են 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման այն պատճառով, որ ոչ միայն կողոպտել են տղամարդուն, այլեւ նրան ծաղրել՝ ստիպելով 1,5 ժամ թվերք պարել, եւ այդ ամենը նկարահանել են:

The Daily Mail-ը հայտնում է, որ այս տարվա մարտին 25 եւ 28 տարեկան երկու կին ավազակներ հարձակվել են Նոթինհեմփշիրի բնակչի վրա, որը պոքեմոնի հանդերձանքով էր, եւ նրան ազատազրկել են իրենց տանը պահելով: Նրանք 1,5 ժամ իրենց ահաբեկված 26-ամյա պատանդին ստիպել են թվերք պարել եւ այն նկարահանել են:

Պարզվել է, որ կանանցից մեկը, որը տուժողի հարեւանությամբ էր բնակվում, դիմել է իր զոհին եւ զանգահարելու համար նրա հեռախոսը խնդրել: Նա կնոջն է տվել բջջայինը, այնուհետեւ գնացել է հարեւանուհհու տուն, որ իր ունեցվածքը ետ ստանա:

Շրջանի դատախազ Ջեյմս Արմսթրոնգ-Հոլմսը նշել է, որ երկու դատապարտյալներն էլ 15 րոպե շարունակ տղամարդուն հավաստիացրել են, որ նրա հեռախոսն իրենց մոտ չէ, այնուհետեւ սկսել են իրենց ագրեսիվ պահել եւ հայտարարել են, որ հարեւանը պետք է վճարի, եթե ցանկանում է հեռախոսը ետ ստանալ: Դրանից հետո նրանք դանակներ են գործադրել եւ սկսել են տուժողին սպառնալ: