Թաիլանդի թագավորին առընթեր Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնը թագավորի մահից հետո դարձել է ժամանակավոր ռեգենտ, հայտնում է Bangkok Post-ը:
Թաիլանդի Սահմանադրության համաձայն՝ գեներալ Պրեմ Տինսուլանոնը նշանակվել է ռեգենտ: Եթե ձգձգվի գահի ժառանգորդի հռչակումը, Գաղտնի խորհրդի ղեկավարը պետք է դառնա ժամանակավոր ռեգենտ:
96-ամյա Պրեմ Տինսուլանոնը Գաղտնի խորհուրդը ղեկավարում է 1998 թվականից: Նա հայտնի է որպես Թաիլանդի քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը: 1980-ից 1988 թվականներին գեներալ Պրեմ Տինսուլանոնը եղել է թագավորութան վարչապետը:
Ավելի վաղ Թաիլանդի գահաժառանգ արքայազն Մահա Վաչիրալոնգկորնը խնդրել էր իրեն ժամանակ տալ ժողովրդի հետ թագավորի մահը սգալու եւ գահ բարձրանալու համար պատեհ պահ ընտրելու համար։




























