Անհայտ հաքերները պոռնոնկարներ են տեղադրել «Վիքիպեդիայի» Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին «Վիքիպեդիայի» հոդվածում, հայտնում է New York Daily News-ը:
Չարագործները Քլինթոնի մասին նյութը հեղեղել են մերկ կանանց լուսանկարներով եւ ուղերձ են թողել՝ հանրապետական Թրամփի օգտին քվեարկյելու կոչով:
«Հիշեցնում ենք, որ նոյեմբերին քվեարկելով Հիլարի Քլինթոնի օգտին՝ դուք ապացուցում եք, թե որքան անողնաշար ու վհատ լիբերալ եք: Միջուկային պատերազմն անխուսափելի կլինի, իսկ Բիլ Քլինթոնը կկարողանա ավելի մեծ թվով կանանց ու երեխաների բռնաբարել: Փրկեք այն Ամերիկան, որին ծանաչում եւ սիրում եք՝ քվեարկելով Դոնալդ Թրամփի օգտին»,- նշել են հաքերները:




























