Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 23-ամյա Մերի Ղ.-ն եւ հայտնել, որ թիվ 57 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մաթեւոս Հ.-ն, որը ժամը 21-ին Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: