Հոկտեմբերի 13-ին, ժամը 20-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Աքորի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























