Ֆիլիպիններում Հելոուինին ընդառաջ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դեմքով դիմակներ են վաճառում:
Դուտերտեի դիմակները պատրաստում է Մանիլայի Ֆիլիպինների համալսարանի արվեստների պրոֆեսոր Ջոն Թանը: Դիմակների վրա նախագահի դեմքի արտահայտությունը մռայլ է, փոխանցում է BBC-ն:
Նկարչի խոքով՝ համացանցում վաճառքի միայն առաջին շաբաթվա ընթացքում իրացվել է 400 դիմա՝ յուրաքանչյուրը 700 պեսո կամ 15 դոլար արժեքով:
Թանն ակնկալում է, որ մինչեւ հոկտեմբերի 31-ը, երբ կնշվի Հելոուինը, կվաճառվի 800 դիմակ:
Դուտերտեի դիմակներն իրենց ժողովրդականությամբ առաջ են անցել ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոի եւ «Գահերի խաղը» սերիալի հերոս Թիրիոն Լանիսթերի դիմակներից, հայտնել է Թանը (նախկինում Հելոունից առաջ հենց այս դիմակներն էին ամենից լավ վաճառվում):




























