Յունիբանկի U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաեւ օնլայն` առանց բանկ այցելելու:
Բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաճախորդների հարմարավետության համար օնլայն վարկի հայտի ձեւը տեղադրված է ոչ միայն բանկի կայքում` www.unibank.am, այլ նաեւ ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia
Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին եւ կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ստացման գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է մինչեւ 550 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչեւ 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել նաեւ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:
«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի սպառողական վարկի ստացումը հաճախորդի համար լինի առավելագունս արագ եւ պարզ: Վարկային օնլայն հայտերն իրենց հարմարավետության շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Վարկի համար կարելի է դիմել ցանկացած ժամանակ, առանց բանկ այցելելու եւ հերթ կանգնելու: Անցած տարվա համեմատ օնլայն հայտերի քանակն աճել է ավելի քան երկու անգամ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:




























