Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը Ռուսաստանին մեղադրել է Հյուսիսատլանտյան պայմանագրին Չեռնոգորիայի միանալուն դեմ ընդդիմության կողմից իրականացվող արշավը ֆինանսավորելու համար: Այս մասին հայտնում է Լեհաստանի ռադիոն:
Հոկտեմբերի 16-ին Չեռնոգորիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: 25 տարի վաչապետ Ջուկանովիչի գլխավորած եվրոպամետ Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության մրցակիցն է Դեմոկրատական ճակատը: Դա մի քանի ռուսամետ եւ սերբամետ կուսակցությունների դաշինք է, որոնք քննադատում են եւ դեմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Չեռնոգորիայի անդամակցությանը:
Reuters լրատվական գործակալության հետ հարցազրույցում Ջուկանովիչը համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը Ռուսաստանից է ֆինանսական աջակցություն ստանում: Ջուկանովիչի խոսքով՝ կիրակի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները Մոսկվան գնահատում է որպես ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու Բալկանների ջանքերին վերջ դնելու վերջին հնարավորություն:
Ռուսաստանը եւ ընդդիմադիր խմբերը հերքել են Ջուկանովիչի մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիան ՆԱՏՕ է հրավիրվել 2015-ի դեկտեմբերին:




























