Երեւանում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10-ամյա Դավիթը մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանը:

Երեխան Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ  է, նա հոկտեմբերի 11-ին համագյուղացի 5-ամյա երեխայի հետ վրաերթի էր ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցում:

Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։