Եվոպական միության ապագան եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը՝ սրանք են Վիշեգրադյան խմբի երկրների նախագահների գագաթնաժողովի հիմնական թեմաներ, որը տեղի կունենա Կարպատներում եւ կտեւի 2 օր՝ հոկտեմբերի 14-15-ը:

Արտաքին հարցերով նախագահական նախարար Քշիշտոֆ Շչերսկին հայտնել է, որ Վիշեգրադյան խմբի առաջնորդները մտադիր են նաեւ քննարկել երիտասարդությանն առնչվող քաղաքականության հարցեր:

«Խոսքը կվերաբերի այն նախագծերին, որոնք կոչված են երիտասարդների պրոֆեսիոնալ զարգացման աջակցությանը, որպեսզի նրանք մեր երկրները լքելու ցանկություն չունենան, որպեզի կանգնեցնենք Վիշեգրադյան խմբի երկրներից միգրացիան, որպեսզի երիտասարդների համար մեծ հնարավորություններ ստեղծենք տեղերում: Մանավորապես, Անջեյ Դուդան կխոսի սթարթափերի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների եւ Լեհաստանի երիտասարդ ձեռնարկատերերի մասին»,- նշել է Շչերսկին, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Գագաթնաժողովի երկրորդ օրը կգերակայեն տնտեսական բնույթի հարցերը: Շաբաթ օրը նախագահները այլ հարցերի թվում  կքննարկեն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում գազային շուկայի անվտանգության հարցը, որի հետ կապված Ժեշուվ կայցելի ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, էներգետիկ ենթակառուցվածքների ռազմավարության հարցերով կառավարության լիազոր-ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին եւ Gaz-System ընկերության գլխավոր տնօրեն Տոմաշ Ստեմպենը: