ԵՏՄ–ում  միասնական արժույթ պետք չէ։  Այս մասին հոկտեմբերի 14-ին՝ Երեւանում  լրագրողներին ասել է «Սբերբանկ» ռուսական ընկերության կառավարման նախագահ Գերման Գրեֆը՝ պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին։

Նրա համոզմամբ՝ ֆինանսական շուկաներում համագործակցությունն անհրաժեշտություն է, սակայն միասնական արժույթը՝ ոչ։ «Ես կարծում եմ, որ Եվրամիությունից մենք պետք է նաեւ վատ դասեր քաղենք։ Միասնական արժույթը նման տարբեր տնտեսապես զարգացում ունեցող երկրների տարածքում ռիսկային է։ Այդ պատճառով այն պետք չէ, բայց պետք է լինեն կապիտալի տեղաշարժի պարզեցված կանոններ»,– ասել է «Սբերբանկի» ղեկավարը։