Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկը պարանոցի վնասվածք է ստացել բատուտի վրա ցատկելիս: Ինչպես հայտնում է The Local-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը, միջադեպը տեղի է ունեցել գիմնազիայում մասնավոր միջոցառման ժամանակ:

48-ամյա գահաժառանգն այժմ ստիպված կլինի հետագա 12 ամիսներին լիարժեք վերականգնման համար հագնել պարանոցի կորսետ: Վնասվածքի պատճառով Դանիայի արքայազնը ստիպված է եղել չեղարկել դանիացի պարալիմպիականների հետ հանդիպումը:

Առաջիկայում թագաժառանգը հանրությանն արդեն կորսետով կներկայանա: Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառով այլ միջոցառումների հետաձգում չի նախատեսված: