Կուբայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը նպաստում է երկու երկրների հարաբերությունների հետագա կայունացմանը, այդ փոփոխություններն արդեն անշրջելի են, հայտնել է ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբաման։

Մինչ այդ Օբաման ստորագրել էր մի փաստաթուղթ, որում պետդեպարտամենտին, Ֆինանսների ու պաշտպանության նախարարություններին ու մյուս գերատեսչություններին հանձնարարել էր պատրաստել համալիր միջոցառումներ ՝ Կուբայի հետ պատժամիջոցային ռեժիմի մեղմացման համար։

«Այդ կարգադրությունները ցույց են տալիս ամբողջ կառավարության բազմակողմանի մոտեցումը, որը նպաստում է Կուբայի կառավարության հետ համագործակցությանն ու անշրջելի է դարձնում Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու գործում մեր առաջխաղացումը»,- մեջբերում է Օբամային Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Կուբան ու ԱՄՆ–ն 2014-ին հայտարարել էին հարաբերությունների կարգավորման մասին։ Այդ քաղաքականության շրջանակում 2015-ին Օբաման պատմական այց էր կատարել Կուբա, երկրները նաեւ դեսպանատներ են բացել մեկ մյուսի տարածքում։