Հոկտեմբերի 13-ին Կիեւում անցել է «Հայկական մշակութային ժառանգությունն Ուկրաինայում» կլոր սեղանը, որտեղ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։

Միջոցառման նախաձեռնողներն էին «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստները ու Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովը։

Կլոր սեղանի մասնակիցներն էին պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից -անդամ Լարիսա Սկորիկը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին, գրող Սերգեյ Պոնոմարենկոն, պատմաբան Եվգենի Սաֆարյանը, հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, Օլիմպիական մրցանակակիր Արմեն Վարդանյանը, իրավագիտության թեկնածու, դոցենտ Թամարա Խաչատրյանը, երաժիշտներ Արմեն Կոստանդյանը ու Վահագն Կարապետյանը, ֆեշն լուսանկարիչ Էրնեստ Սինակարյանը, հասարակական գործիչներ Աշոտ Արուշանովը, Անդրանիկ Խումարյանը, Շուշանիկ Մակեյանը, հագուստի հանրահայտ դիզայներ Հայկ Ավանեսյանը, հրատարակիչ Լուսինե Բադալյանը, լրագրողներ Վարդուհի Ավանեսյանը, Երվանդ Երվանդյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, հրապարակախոս, քաղաքական տեսաբան Մարատ Հակոբյանը։

Միջոցառման շրջանակում անցել է «Հայագիտության արդի հարցերը» հազվագյուտ հրատարակության շնորհանդեսը, նաեւ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկաներին պատմել է առաջիկա ծրագրերիր մասին։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են նաեւ համատեղ գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգության ժողովրդականացմանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է իրականացնում ազգային պատմական արժեքների ժողովրդականացման ուղղությամբ, ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունը ավանդաբար գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում։