Ռուսաստանը Հնդկաստանին «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Մատակարարումների մասին համաձայնագիրը ստորագրվել է Գոայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդիի հանդիպման արդյունքներով:

Հեռահար գործողության «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերն օգտագործվում են, մասնավորապես, Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայի պաշտպանության համար:

«Ալմազ-Անտեյ» կոնցեռնի արտադրության «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են ռազմավարական եւ տակտիկական ավիացիայի օդանավերի, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների խոցման համար ռադիոէլեկտրոնային եւ հակազդեցության այլ տեսակների պայմաններում: