Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սգո արարողության ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Sky News Arabiya-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի արեւելյան Էշ-Շաաբ շրջանում: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:

Առայժմ Իրաքի տարածքում գործող ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: