2010 թվականին ավիաաղետի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի աճյունի արտաշիրմում կկատարեն: Այդ գործողությունը կատարելու համար համաձայնություն տալու մասին Onet-ին ասել է զոհվածի նախագահի երկվորյակ եղբայրը՝ Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:
«Սա առաջին արտաշիրմումը կլինի: Նախորդ կառավարության հետաքննությունը սկանդալային էր, որի համար շատերը պետք է մեղադրյալի աթոռին նստեն: Մարմինները Լեհաստան հասցնելուց հետո տարրական գործողություններ չեն կատարվել՝ դիահերձում, աճյունների զննում: Ստեցին, որ սանիտարական պատճառներով է: Փոխարենը տարբեր առաքելությունների ժամանակ զոհված զինվորականների մարմինների դիահերձում արվել է»,- Կաչինսկիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Լեհաստանի նախագահի Տու-154 օդանավը 2010 թվականին կործանվել է «Սմոլենսկ-Սեվերնի» օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Օդանավում 96 մարդ է եղել՝ 88 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Բոլորը զոհվել են:




























