Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 41-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.55-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 61 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարից հետո վարորդը զանգահարել է «շտապօգնություն», վերջինիս մարմնական վնասվածքներով ճանապարհել հիվանդանոց, այնուհետեւ ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: