Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 14.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AV 699 (վարորդ` 22-ամյա Դ. Ա.) եւ «Wolksvagen Vento» մակնիշի 35 AR 436 համարանիշներով (վարորդ` 47-ամյա Ա. Պ.) ավտոմեքենաները:

«Wolksvagen Vento»-ն բախվել է էլ. սյանը. գազատար խողովակից արտահոսք չկա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Դ.Ա.-ն ինքնուրույն մոտեցել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ավտոմեքենաները հոսանքազրկվել, գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով: