Սյունքի մարզի բնակիչ Արթուր Ս.-ն դատարանի առջեւ է կանգնել նախկին սիրուհուց գումար շորթելու մեղադրանքով։

Ըստ մեղադրական եզրակացության, Ա.Ս.-ն իր և համաքաղաքացի Կ.Մ.–ի միջև նախկինում եղած ինտիմ կապի մասին տեղեկությունները վերջինիս հարազատներին հրապարակելու սպառնալիքով 2015թ-ի նոյեմբերից մինչև 2016թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից պահանջել է 8200 ԱՄՆ դոլար, որից 6200 ԱՄՆ դոլարը ստացել է:

Բացի այդ՝ տեղեկանալով, որ Կ.Մ.–ի ամուսինն արդեն տեղյակ է իր և նրա կնոջ միջև նախկինում եղած ինտիմ կապի մասին, Ա.Ս.-ն սպառնացել է այդ տեղեկությունը հայտնել նրանց երեխաներին, ինչը չանելու դիմաց ամուսնուց պահանջել է 600 000 դրամ։

Ա.Ս.-ն կալանավորված է։ Գործը քննում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։